Երկուշաբթի օրը սիրիացիների մեծ մասը հայտարարել է. «Միակ բանը, որ մենք ակնկալում ենք նախագահ Ասադի ելույթից հետո, դա պատերազմն է, չնայած նրան, որ Ասադն իր ելույթն անվանեց «խաղաղ ծրագիր»»։
Հենց այդ նույն օրը և Ասադի ելույթի վայրից ոչ հեռու ռազմական գործողություններ են սկսվել:
Սիրիական անկախ իրավապաշտպան կազմակերպությունը հայտնում է, որ կիրակի օրը Ասադի ելույթից մի քանի ժամ անց կրակահերթեր են տեղի ունեցել օդանավակայան տանող ճանապարհի մոտ:
Թնդանոթները տեղակայված են եղել օպերային թատրոնի շենքից 5 կմ հեռավորության վրա: Գրոհը շարունակվել է ամբողջ գիշեր: Ռազմական գործողություններ են ընթանում մայրաքաղաքի մոտ, ինչպես նաև՝ Հալեպում և Իդլիբում:











































