Արաբական երկրների լիգա կազմակերպության ղեկավար և Եգիպտոսում առաջիկա նախագահական ընտրությունների ամենահավանական հաղթողներից մեկը` Ամր Մուսայի մեքենան ավթովթարի է ենթարկվել, որն, ըստ եգիպտական ԶԼՄ-ների, կարող էր խլել Մուսայի կյանքը:
Ինչպես գրում է Al-Ahram թերթը, տեղի է ունեցել բախում հանդիպակաց ճանապարհից Մուսայի շարասյան դիմաց դուրս եկած տաքսու հետ: Ամր Մուսան ստացել է թեթև վնասվածքներ: Տաքսու վարորդը ձերբակալված է, ճանապարհային ոստիկանությունը կատարում է հետաքննություն:
Թե որքանով այս վթարը կարող է կապված լինել Մուսայի քաղաքական գործունեության հետ, աղբյուրները չեն հայտնում:









































