Medea հոլանդական ընկերությունն իր արտադրած օղիների շշերին ներկառուցված լուսադիոդային դիսփլեյ է ավելացրել: Դիսփլեյի վրա հնարավոր է մինչև 255 նշան ունեցող հաղորդագրություններ գրել, որը կերևա վազող տողի տեսքով:
Հաղորդագրությունները գրելն ու պահպանելը կատարվում է դիսփլեյի կողքին գտնվող կոճակներով: Դիսփլեյը կարող է աշխատել 40 ժամ մարտկոցով և հիշել ու վերարտադրել մինչև 6 տարբեր հաղորդագրություն: Հեղինակներն իրենց յուրահատուկ արտադրանքը որակում են որպես գովազդային միջոց սրամիտ կատակների կամ ռոմանտիկ խոստովանությունների համար: Medea օղու շիշն արժե մոտ 60$, հայտնում է kedem.ru-ն:












































