Երեկոյան զգեստների ամենահայտնի և տաղանդավոր վարպետներից մեկը՝ Zuhair Murad-ը ներկայացրել է երեկոյան զգեստների աշուն-2015-ի նոր հավաքածուն, գրում է elle.ru-ն:
Բոլոր զգեստներն էլ ավանդական սպիտակ գույնով են կարված, իսկ ահա դրանց դիզայնը դասական չես անվանի: Մոդելյերը զգեստները զարդարել է իր ֆիրմային բարդ ասեղնագործությամբ:
Նման ձևավորումը մերկության պատրանք է ստեղծում, իսկ հարսնացուին ավելի սեքսուալ և զգայուն տեսք է հաղորդում: Իսկ որպես աքսեսուար Մուրադը ծաղկային ռոմանտիկ փունջ և թափանցիկ քող է առաջարկում:























































