Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) վեհաժողովը մտադիր է նիստ անցկացնել Լիբանանում սիրիացի փախստականների հարցի վերաբերյալ՝ հաղորդում է SalamNews-ը՝ հղում կատարելով եգիպտական MENA գործակալությանը: Նիստն անցկացվելու է Կահիրեում, հունվարի 13-ին: ԱՊԼ ԱԳՆ ղեկավարները հանդիպման շրջանակներում քննարկելու են Լիբանանի տարածքում սիրիացի փախստականների հարցը՝ հաղորդել է ԱՊԼ փոխղեկավար Ահմեդ Բեն Հալին:
Սիրիայի փախստականների թիվը հարևան երկրներում հասել է 576,721 մարդու: ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն կոմիսարի վարչության տվյալներով՝ ներկա դրությամբ Լիբանանում ապրում են գրեթե 180.000 սիրիացի փախստականներ:








































