Համաձայն իրականացրած հարցման` Իտալիայի բնակչության ավելի քան 30 տոկոսը կողմ է իրենց տարածաշրջանների` պետությունից առանձնանալուն: Անկախության ձգտումն առավել շատ արտահայտվում է երկրի հյուսիսում: Այս մասին գրում է իտալական La Repubblica պարբերականը:
Համաձայն հարցման տվյալների` Իտալիայի հյուսիս-արևելքում գտնվող Վենետո տարածաշրջանի բնակիչների մեծամասնությունը` 53 տոկոսը, կողմնակից են անկախություն ստանալու գաղափարին: Այս առումով միջինից բարձր ցուցանիշներ են նկատվում Պյեմոնտե և Լոմբարդիա մարզերում` 35 տոկոս: Անկախության է ձգտում նաև Սիցիլիայի և Սարդինիայի բնակիչների 45 տոկոսը:
Անկախության ձգտումն առավելագույնս տարածված է աշխատավորների, ձեռնարկատերերի և գործազուրկների շրջանում:









































