Իսպանական Marca-ն այսօր երկու մրցանակ է հանձնել Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
29-ամյա կիսապաշտպանը ստացել է Պիչիչիի և Ալֆրեդո Դի Ստեֆանոյի մրցանակները:
Հիշեցնենք, որ անցյալ մրցաշրջանում Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության շրջանակներում կայացած 30 հանդիպման ընթացքում դարձել է 31 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:






































