ԴԱԻՇ-ի գրոհայինների (Իրաքի և Շամի իսլամական պետություն) կողմից զավթված Մոսուլ քաղաքում մտրակով պատիժ են սահմանել ծխախոտի վաճառքի և ներկրման համար: Այս մասին հաղորդում է NBC News-ը` վկայակոչելով Իրաքի մարդու իրավունքների նախարարին:
Ծխախոտ վաճառողներին կպատժեն մտրակի 80 հարվածով և 700 հազար իրաքյան դինար տույժով (մոտ 580 դոլար): Բացի այդ, ծխախոտի վաճառքը կպատժվի նաև ավելի քան 2 շաբաթվա կալանքով:
Մոսուլ տվյալ ապրանքը ներկրողներին ևս մտրակի 80 հարված է սպառնում: Նրանք, սակայն, կկալանավորվեն մինչև 4 ամիս պատժաժամկետով և մինչև 4 մլն իրաքյան դինար (մոտ 3.3 հազար դոլար) տույժով:









































