Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ով ավելի վաղ իր թեկնածությունն էր առաջադրել այդ պաշտոնում, հայտարարել է, որ փետրվարին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթանակի դեպքում չի գլխավորի կառավարությունը, այլ կզբաղեցնի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: Այս մասին նա հայտարարել է իտալական ռադիոկայաններից մեկի եթերում:
«Ես որոշել եմ իմ ժառանգորդին, դա Անջելինո Ալֆանոն է: Ես արդեն եղել եմ վարչապետ: Եթե մենք հաղթենք, վարչապետ կլինի Ալֆանոն, իսկ ես կդառնամ էկոնոմիկայի նախարար»,- Բեռլուսկոնիի խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն:
Քաղաքական գործիչը նման որոշում է կայացրել «Հյուսիսի լիգա» կուսակցության ղեկավար, իր կառավարության ժամանակ ներքին գործերի նախարար Ռոբերտո Մարոնի հետ հանդիպումից հետո: Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Բեռլուսկոնին հանում է իր թեկնածությունը երկրի նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնից, իսկ «Հյուսիսի լիգան» համագործակցելու է «Ազատության ժողովրդի» հետ:
Լոմբարդիայի շրջանում աջ ուժերից նախագահի պաշտոնի թեկնածու է դառնալու Մարոնին:
Տեղի դիտորդները նկատել են, որ Լոմբարդիայում քվեարկության արդյունքները վճռորոշ կարող են լինել Իտալիայի խորհրդարանում ուժերի դասավորության տեսակետից:










































