Վրաստանի գլխավոր դատախազը նոր մեղադրանքներ է առաջադրել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դեմ՝ 2005թ. հուլիսին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի գործով: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:
«2005թ. Վրաստանի խորհրդարանի անդամ Վալերի Գելաշվիլիի ծեծի գործով խստացվել են նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, ՆԳՆ նախկին ղեկավար Վանո Մերաբիշվիլիին, Վրաստանի ՆԳՆ հատուկ օպերատիվ դեպարտամենտի նախկին ղեկավար Իրակլի Քոդուային և նույն դեպարտամենտի նախկին գլխավոր տնօրեն Գիա Սիրաձեին առաջադրված մեղադրանքները»,- ասվում է երկրի գլխավոր դատախազության հայտարարության մեջ:
Ավելի վաղ Սաակաշվիլիի դեմ առաջադրվել են մոտ 5 մլն դոլար պետական միջոցների յուրացման, 2007թ. նոյեմբերի 7-ի ակցիան ցրելու գործով պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքներ:







































