Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը մեկնել է Վաշինգտոն՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և այլ պաշտոնական անձնաց հետ բանակցելու համար,- հաղորդում է Dawn News-ը:
Աֆղանստանի նախագահի վարչակազմի մամլո ծառայության տվյալներով՝ նախագահի պաշտոնական այցը տևելու է երեք օր: Բանակցությունների հիմնական թեման լինելու են հարցեր՝ նվիրված անվտանգությունն ապահովելու համաձայնագրի ստորագրմանը, որտեղ խոսքը գնալու է նաև 2014 թվից հետո Աֆղանստանում ԱՄՆ-ի զորքերի քանակային ներկայության մասին:
Հանդիպման շրջանակներում Համիդ Քարզայը և Բարաք Օբաման կքննարկեն նաև տնտեսության և «Թալիբան» շարժման հետ բանակցային գործընթացի մասին հարցեր:









































