Անգլիայի ազգային հավաքականի ու Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Ջեք Ուիլշիրը հայտարարել է, որ իր համար օրինակելի է Մյունխենի «Բավարիա»-ի իսպանացի կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի խաղը:
«Սովորում եմ Ալոնսոյից: Նա հանդիպման ընթացքում ռեկորդային քանակությամբ փոխանցումներ է կատարում՝ մոտ 200: Դա զարմանալի ցուցանիշ է:
Նրա խաղային դրվագները ներբեռնել եմ համակարգչիս մեջ: Մեր մարզիչներն ինձ կոչ են անում ուշադրություն դարձնել նրա առանցքային որակներին, ուժեղ կողմերին: Վերլուծում եմ 20-25 րոպե»,- ասել է Ուիլշիրը:







































