Չինական Ուխան քաղաքում երկու տարեկան տղան ողջ է մնացել, երբ պատահաբար ընկել է 16-րդ հարկի պատուհանից: Երեխան վերակենդանացման բաժանմունքում է, բայց նրա վիճակը կայուն է:
Ըստ չինական կենտրոնական հեռուստատեսության տվյալների՝ երեխան ընկել է բարձրությունից, երբ նրա հետ բնակարանում գտնվող տատիկը մեկ րոպեով ուշադրությունը շեղել է: Երեխան բարձրացել է վերանորոգման պատճառով առանց ապակու մնացած պատուհանի գոգին և չկարողանալով պահել հավասարակշռությունը՝ ընկել է ներքև:
Ըստ վիրաբույժ Լու Չժանհունի խոսքերի՝ հեռացրել են տղայի վնասված լեղապարկը: Ինչպես համարում են բժիշկները՝ նա առողջանալու լավ հնարավորություններ ունի:
Նշենք, որ սա հրաշքով փրկվելու առաջին դեպքը չէ, երբ երեխան ընկել է մեծ բարձրությունից և ողջ մնացել:









































