Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին աջակցություն է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի ծրագրին, որն ուղղված է երկրում ճգնաժամի խաղաղ լուծմանը,- հաղորդում է Press TV-ին:
«Համապատասխան մեր դիրքորոշմանը և սիրիական ճգնաժամը քաղաքական ճանապարհով լուծելու նպատակով, Իրանն աջակցում է Բաշար Ալ-Ասադի կողմից առաջարկված՝ երկրում հակամարտությունը դադարեցնելու համընդհանուր ծրագրին»,- հայտարարել է Սալեհին:
Կիրակի Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը ճգնաժամից դուրս գալու փուլային ծրագիր է առաջարկել ժողովրդին , որը ենթադրում է, որ օտարերկրյա պետությունները պետք է դադարեցնեն աջակցություն ցուցաբերումը ահաբեկիչներին, ինչպես նաև՝ նոր կառավարության ստեղծում, ազգային երկխոսություն, նոր սահմանադրության մշակում և համընդհանուր համաներում:









































