Իսպանացի դարպասապահ Վիկտոր Վալդեսը կիրակի օրը մարզում է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հիմնական խմբի կազմում:
2014թ. ամռանը լրացել է ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը «Բարսելոնա»-ի հետ, հիմա նա ունի ազատ գործակալի կարգավիճակ:
«Լավ մարզում եմ անցկացրել: Գրեթե պատրաստ եմ: Շնորհակալ եմ ինձ սատարող հաղորդագրություններ ուղարկելու համար: Դրանք ինձ շատ են օգնել»,- ասել է Վալդեսը:
Հիշեցնենք, որ դարպասապահը մարտի 26-ին ոտքի ծանր վնասվածք էր ստացել և մինչև հիմա չի ապաքինվել:







































