Մյունխենի «Բավարիա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Գերդ Մյուլլերի կարծիքով` «Բարսելոնա»-ի արգենտինացի ռմբարկու Լիոնել Մեսսին պետք է նվաճի «Ոսկե գնդակ»-ը` 2012 թվականի արդյունքներով:
«Մեկ օրացուցային տարում արդյունավետության իմ ռեկորդը պահպանվում էր 40 տարի, և այն գերազանցեց աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Մեսսին անհավանական ֆուտբոլիստ է: Նա միայն մեկ թերություն ունի` չի խաղում Մյունխենի «Բավարիա»-ում»,- հանրահայտ գերմանացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում են ֆրանսիական լրատվամիջոցները:





































