Եգիպտոսի նախագահի խորհրդական Իսամ Ալ-Ուրյանը հրաժարական է տվել: Նա միաժամանակ գլխավորում էր խորհրդարանի «Ազատություն ու արդարություն» խմբակցությունը` հաղորդում է «Ազատություն ու արդարություն» խմբակցության մամլո քարտուղար Ահմեդ Սաբին:
Անձամբ Ալ-Ուրյանը, բացատրելով իր որոշման պատճառները, ասել է, որ ճիշտ չի համարում, երբ մի մարդը միաժամանակ աշխատում է թե գործադիր, թե օրենսդիր իշխանությունում` հաղորդում է Anadolu գործակալությունը:
Սակայն, ինչպես նկատում է աղբյուրը, այդ որոշումը կարող է ունենալ այլ պատճառներ ևս: Ավելի վաղ նա հրեաներին կոչ էր արել հեռանալ Պաղեստինից ու վերադառնալ Եգիպտոս, որտեղից, համաձայն Աստվածաշնչի, նրանք հեռացել էին Ք.ծ.ա. 15-18-րդ դարերում: Այդպիսով նա և «Մուսուլման եղբայրները» քննադատության էին արժանացել:








































