Իսպանիայի Լա Լիգայի 11-րդ տուրում «Ռայո Վալեկանո»-ի նկատմամբ հաղթանակից հետո (5:1) Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը գովեստի խոսքեր է հղել իր թիմակից, գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսի հասցեին:
«Մի քանի տարի շարունակ հիանում էի Կրոսի խաղով: Հիանալի է, որ նա տեղափոխվել է «Ռեալ»: Տոնին հիմա ուժերի ծաղկման շրջանում է, իսկ դա ձեռնտու է մեր թիմին»,- ասել է Ռամոսը:
Հավելենք, որ «Ռայո Վալեկանո»-ի հետ խաղում Ռամոսը խփել է 50-րդ, իսկ Կրոսը՝ 1-ին գոլը «Ռեալ»-ում:









































