Լոնդոնի «Չելսի»-ի սենեգալցի հարձակվող Դեմբա Բան Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Սաութհեմփթոն»-ի դեմ խաղում հրաժարվեց իրացնել 11մ հարվածը, չնայած, որ կարող էր հեթ-տրիկի հեղինակ դառնալ «արիստոկրատներ»-ի կազմում իր մեկնարկային խաղում.
«Ես խելագար չեմ, որ Լեմպարդից խլեմ 11մ իրացնելու հնարավորությունը: Կարծում եմ՝ մեկնարկային հիասքանչ խաղ անցկացրի: Դեբյուտս հիանալի ստացվեց:
Հաճելի է տեսնել, որ ակումբի երկրպագուներն ուրախանում են քո խփած գոլերով»,- հայտարարեց Բան:








































