Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Խավիեր Էրնանդեսը կարող է ուժերը փորձել Իտալիայի առաջնությունում:
Հիշեցնենք` Մեքսիկայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը, ում իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, «արքայական ակումբ»-ում հանդես է գալիս վարձավճարով: Բացի այդ, «կարմիր սատանաներ»-ի հետ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, իսկ նոր պայմանագիր նրան չի առաջարկվի:
Fichajes-ի տեղեկությունների համաձայն` եթե վարձավճարի ժամկետը լրանալուց հետո «Ռեալ»-ի ղեկավարությունը հրաժարվի Էրնանդեսի ծառայություններից, ապա ֆուտբոլիստը կարող է Ա Սերիա տեղափոխվել: Նրա ծառայություններով հետաքրքրված են «Ինտեր»-ը, «Յուվենթուս»-ը, «Միլան»-ը, «Ֆիորենտինա»-ն:







































