Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը հայտարարել է, որ գոհ է սաների ցուցադրած խաղից: Հիշեցնենք` Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում մոսկովյան ակումբն առավելության է հասել Տուլայի «Արսենալ»-ի նկատմամբ` Յուրա Մովսիսյանի և Կվինսկի Պրոմեսի գոլերի շնորհիվ:
«Կարծում եմ` մեկ քայլ առաջ կատարեցինք` հաջողության ճանապարհին: Միակ թերությունն այն էր, որ մենք ընդամենը երկու գոլ խփեցին, մինչդեռ բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցինք: Առաջ ենք շարժվում: Հաճելի էր հետևել սաներիս խաղին:
Ուրախ եմ Յուրա Մովսիսյանի համար: Նա ապացուցեց, որ գերազանց ֆուտբոլիստ է: Վնասվածքից վերականգնվելուց հետո Յուրան մասնակցեց թիմի բոլոր գոլային գրոհներին, իսկ այս անգամ նաև գոլ խփեց»,- նշել է Յակինը:






































