Հայտնի է դարձել, թե ինչն է մազաթափության պատճառը: Մազաթափության գործընթացը լրիվ բնականոն երևույթ է մարդու համար՝ անկախ տարիքից: Բայց երբեմն այն մազերի թիվը, որ մենք հայտնաբերում ենք սանրի վրա, չափից ավելի մեծ է լինում, և այդ ժամանակ հարկ է լինում ստուգել, թե ինչպիսի առօրյա խոչընդոտներ կարող են բերել նման խնդրի:
Գլխի լվանալը թաք ջրով
Շատ մարդիկ հաճույք են ստանում տաք ջրից, բայց գլուխը տաք ջրով լվանալ չարժե: Այն ջրազրկում է առաջացնում և մազերը փխրուն է դարձնում: Ցանկալի է մազերը լվանալ գոլ ջրով, իսկ հետո ցողել սառը ջրով: Տաք ջուրը նաև մաքրում է մաշկի բնական յուղերը, ինչը նույնպես նպաստում է մազերի թափվելուն:
Սխալ սանրելը
Պետք է հիշեք, որ մազերն ավելի հակված են վնասվելու թաց վիճակում, ուստի դրանք չի կարելի թաց վիճակում սանրել: Այդ պատճառով դրանց արմատները թուլանում են, ինչի հետևանքով մազերը թափվվում են: Բացի դրանից՝ հարկավոր է, որ դրանք բնական ճանապարհով չորանան:
Կանացի սանրվածքներ
Աֆրիկյան հյուսերը, դրեդերը և դրանց նման սանրվածքները դեռ չափազանց նորաձև են, սակայն վտանգավոր են մազերի արմատների և ֆոլիկուլների համար: Այդ պատճառով ավելի լավ է զերծ մնալ նման ոճից և մազերը այդքան կիպ չկապել:
Դիետա
Նախաճաշերից և ընթրիքներից հրաժարվելը, լարված աշխատանքային գրաֆիկը և ուղղակի նիհարելու փորձերը ստիպում են մարդուն քիչ ուտել, ինչը վնասում է մազերին:








































