Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարվածությունը՝ կապված Ուկրաինայի իրավիճակի հետ, հղի է սառը պատերազմի նոր տարբերակներով, որի սպառնալիքն անտեսելը ողբերգություն կլիներ, Der Spiegel-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը:
Նա ընդգծել է, որ Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը հակաարդյունավետ է:
Քիսինջերը կարծում է, որ նման տեսակի սահմանափակումները մոտ ապագայում կարող են հանգեցնել իրավիճակի, երբ խոշոր պետությունները կարող են փորձել պաշտպանիչ միջոցառումներ ձեռնարկել և ուժեղացնեն վերահսկողությունն իրենց շուկաների նկատմամբ: Թե դա ինչպես կարտահայտվի համաշխարհային տնտեսության վրա, կանխագուշակել անհնար է, հայտարարել է նա:











































