Այսօր՝ ժամը 14-00 սահմաններում, հրդեհ է բռնկվել Ապարան-Արտաշավան ճանապարհին: Այրվել է «Պազ» մակնիշի ավտոբուս, որը ենթադրաբար պատկանում է զորամասերից մեկին: Զգուշության նկատառումներով ոստիկանությունը ժամանակավորապես փակել է ճանապարհը:14-30-ին դեպքի վայր է ժամանել մեկ հրշեջ մեքենա: