«Միլան»-ի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին իտալական ԶԼՄ-ների հետ զրույցում թիմի հարձակվող Ստեֆան Էլ Շարավիին համեմատել է «Նապոլի»-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի հետ, ով երեկ կայացած «Ռոմա»-ի դեմ խաղում հեթ-տրիկ է հեղինակել:
«Ստեֆանն իմ թիմի խաղացող է և ես կարծում եմ, որ նա գերազանցում է Կավանիին: Սակայն պետք է նշեմ, որ ուրուգվայցին, իսկապես, հզոր խաղացող է, իսկ «Նապոլի»-ում իսկական աստղ է դարձել»:







































