Լուրջ միջադեպ է տեղի ունեցել Արգենտինայի առաջնության շրջանակներում կայացած «Լանուս»-ի և «Արսենալ Սարանդի»-ի հանդիպման ժամանակ:
Տեղեկությունների համաձայն` խաղի ավելացված ժամանակի առաջին րոպեին հյուրերը հավասարեցրել են հաշիվը: Սակայն հանդիպումը չի ավարտվել այնքան ժամանակ, մինչև 99-րդ րոպեին տանտերերը հաղթական գոլ են խփել:
Գլխավոր մրցավարի նման գործողություններն այնքան են զայրացրել «Արսենալ»-ի ֆուտբոլիստներին, որ խաղի ավարտն ազդարարող սուլիչից հետո նրանք հարձակվել են մրցավարի վրա:
Հավելենք, որ «Լանուս»-«Արսենալ Սարանդի» հանդիպումն ավարտվել է 3:2 հաշվով:








































