Հյուսիսային Կորեայում ազատ արձակված ամերիկացիները` Քեննեթ Բեյը և Մեթյու Թոդ Միլլերը, ԱՄՆ են վերադարձել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ Բեյին և Միլլերին Հյուսիսայի Կորայի իշխանությունները ձերբակալել էին պետական կարգերի խախտման կասկածանքով:
Բեյը մեղադրվում էր «կրոնական պետական հեղաշրջում» նախապատրաստելու մեջ և Հյուսիսային Կորեայում մոտ 2 տարի է անցկացրել: Միլլերը ձերբակալվել է անպատշաճ վարքի համար և այդ երկրում է գտնվել 7 ամիս:












































