Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Ռայո Վալյեկանո»-ին: Հանդիպումն ավարտվել է «արքայական ակումբ»-ի` 5:1 հաշվով ջախջախիչ հաղթանակով:
Մադրիդյան ակումբի կազմում գոլերի հեղինակներ դարձան Գարեթ Բեյլը, Սերխիո Ռամոսը, Տոնի Կրոսը, Կարիմ Բենզեման և Քրիշտիանու Ռոնալդուն: Հյուրերի միակ գոլի հեղինակն է Ալբերտո Բուենոն, ով իր պրոֆեսիոնալ կարիերան «Ռեալ»-ում է սկսել:
Հարկ է նշել, որ Ռոնալդուն շարունակեց իր գոլային շղթան: Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում նա գոլեր է խփել իր թիմի բոլոր 10 հանդիպումներում` իր ակտիվում գրանցելով 18 գոլ:
Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում «Ռեալ»-ը զբաղեցնում է առաջին, իսկ «Ռայո Վալյեկանո»-ն` 12-րդ հորիզոնականը:
Իսպանիայի առաջնություն, 11-րդ տուր
«Ռեալ» – «Ռայո Վալյեկանո»` 5:1
ԳարեթԲեյլ (9’), ՍերխիոՌամոս (40’), ՏոնիԿրոս (55’), ԿարիմԲենզեմա (59’), ՔրիշտիանուՌոնալդու (83’) – ԱլբերտոԲուենո (44’)








































