Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է իր թիմի հաղթանակը «Լիվերպուլ»-ի դեմ խաղում:
«Մենք հիանալի հանդիպում անցկացրինք: Սաներս գերազանց ֆուտբոլ ցուցադրեցին: Վերահսկում էինք խաղի ընթացքը: Շատ թիմեր ուրախ կլինեին, եթե իրենց հաջողվեր մեկ միավոր վաստակել «Էնֆիլդ»-ում, բայց իմ թիմի համար դա անթույալտրելի էր:
«Լիվերպուլ»-ը ցուցադրեց իր ուժը: Այդ թիմը հիանալի էր խաղում, բայց «Չելսի»-ն ավելի ուժեղ էր: Սա նոր «Չելսի» է. նոր դարաշրջան` ակումբի պատմության մեջ»,-BBC-ն մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:









































