«Միասնական հայրենիք» հիմնադրամն ազդարարում է «Գյուղական ճանապարհներ» ծրագրի մեկնարկը, որի շրջանակներում արդեն սկսվել է Արարատի մարզի Լանջազատ գյուղի ճանապարհների բարեկարգումն ու ասֆալտապատումը:
Հիմնադրամի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի խոսքով, հատկանշական է, որ ծրագրի մեկնարկը տրվեց հենց Լանջազատից: Նա նշեց, որ լանջազատցիներին գյուղական ճանապարհները նորոգելու խոստում էր տվել 2008թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, իսկ հիմա ձեռնամուխ է լինում խոստման իրականացմանը: Նիկողոսյանը կարևորել է նաև նախընտրական խոստումներին հետամուտ լինելու անհրաժեշտությունը: «Ցավոք, ոմանք չեն գիտակցում մարդկանց սպասումները իրենց խոսքից»,- ասել է նա:
Հայաստանի գյուղական ճանապարհների զգալի մասը վերջին անգամ նորոգվել է խորհրդային տարիներին և հիմա գտնվում է անբարեկարգ վիճակում: «Միասնական հայրենիք» հիմնադրամի ծրագրի շնորհիվ մեկնարկել է դրանց նոր շունչ տալու գործընթացը:
«Միասնական հայրենիք» հիմնադրամ