Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարծում է, որ ֆուտբոլիստները պետք է զգուշանան գովասանքների տարափից, որը հիմա հնչում է թիմի հասցեին:
«Պետք է պատրաստ լինել գովեստի խոսքերի: Ինձ անհանգստացնում է, որ մեզ այսքան գովեստի խոսքեր են հասցեագրում: Սա նշանակում է, որ մեզ նույնքան շատ քննադատելու են, երբ անհաջողություններ լինեն:
Մրցաշրջանը երկարատև է, և պետք է աշխատել, որպեսզի առաջընթացը շարունակվի»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Կարիմ Բենզեմայի հետ կապված հարցին Անչելոտին պատասխանել է. «Նա զգում է, որ կարևոր ֆուտբոլիստ է թիմի համար»:






































