4:3 հաշվով «Ռեալ Սոսյեդադ»-ին հաղթելուց հետո Ժոզե Մոուրինյոն կիսվել է տպավորություններով:
«Ադանին ասացի, որ սուլոցներն ուղղված էին ինձ, ոչ թե նրան: Իմ կարծիքով, այս դարպասապահին քիչ են հարգում, բայց չէ որ նա ակումբում է արդեն 16 տարի:
Եթե երկրպագուները սուլում են ինձ, բայց աջակցում են թիմին, ապա ամեն ինչ հիանալի է: Դա նորմալ երևույթ է:
Ես իրավունք ունեմ Կասիլյասին թողնել պահեստայինների նստարանին, իսկ Իկերը դրան վերաբերվում է որպես իսկական պրոֆեսիոնալ:
Չեմ կարծում, թե անհրաժեշտություն կար Ադանին հեռացնել խաղադաշտից: Կարծում եմ՝ այդտեղ դեղին քարտն էլ էր բավական:
Քրիշտիանու Ռոնալդուն շատ լավ խաղաց, շատ աշխատեց, ինչպես և մյուսները, այնպես որ մենք արժանի էինք հաղթանակի:
Մենք որոշեցինք չերկարաձգել պայմանագիրը Կարվալյուի հետ, բայց ամեն անգամ, երբ նա դաշտ է դուրս գալիս, նա դա անում է այնպես, ինչպես հարկն է», – Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում «Ռեալ»-ի պաշտոնական կայքը:







































