«Ֆեներբախչե»-ի ու Հոլանդիայի ազգային հավաքականի հարձակվող Դիրկ Կայտն ստիպված է եղել վաղաժամ լքել թիմի՝ Բելեկում անցկացվող ուսումնամարզական հավաքը:
Հոլանդացու երկու տարեկան որդին դայակի հետ միասին վթարի է ենթարկվել: Այս մասին տեղեկացնում է Sabah-ը:
Տղան տեղափոխվել է հիվանդանոց: Այս պահին վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:









































