Պերուն պատրաստ է հուշագիր մշակել Եվրասիական տնտեսական միության երկրների հետ համագործակցության մասին: Այս մասին հայտնել է երկրի ղեկավար Օլյանտա Ումալան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո, գրում է RIA Novosti-ն:
«Պատրաստ ենք մշակել հուշագիր, որը մեզ թույլ կտա մերձենալ երկրների այդ խմբի հետ` Պերուի համար երկրների կարևոր խմբի հետ»,- ասել է Ումալան:
Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցությանը` Ումալայի խոսքերով` այդ ոլորտում ևս համագործակցությունը առաջխաղացում է ապրում:
«Մենք Ռուսաստանի հետ շատ լավ գործընկեր ենք դառնում բոլոր ոլորտներում»,- հավելել է նա:








































