Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին խոսել է թիմի առաջատար Յայա Տուրեի մասին.
«Վերջին ժամանականերս շատ են Տուրեի հեռանալու մասին լուրերը: Պետք է նշեմ, որ մենք երբեք չենք քննարկել նրա տրանսֆերի վաճառքի հարցը: Յայան չափազանց կարևոր ֆուտբոլիստ է մեր համար»-,ասել է Պելեգրինին:
Տուրեն «Մանչեսթեր Սիթի»-ում հանդես է գալիս 2010 թվականից: Անգլիական ակումբի կազմում նա անցկացրել է 134 հանդիպում՝ դառնալով 37 գոլի հեղինակ:








































