Գերմանացի գիտնականները նոր տեխնոլոգիա են մշակել, որը թույլ է տալիս մեկ գիշերում այգիների աղբը վերածել ածխային հատիկների, որը կարելի է օգտագործել սովորական ջեռուցման էլեկտրակայաններում:
Տերևները, թփերը կամ կտրված ճյուղերը լցվում են հատուկ հերմետիկ փակվող սարքավորման մեջ, որտեղ վերածվում են ածխի, այնպես ինչպես դա կատարվում է բնության մեջ, սակայն դրա համար հարկավոր է լինում մի քանի ժամ, այլ ոչ թե մի քանի միլիոն տարի:
Այս միջոցով ստացվող ածուխը գրեթե նույն ածուխն է, միայն այն տարբերությամբ, որ այս տեսակ ածխի մեջ ածխաթթու գազի պարունակությունը չեզոք է: Այս մեթոդով ածխի ստացումը արդյունավետ է, քանի որ դրա համար կարելի է օգտագործել ցանկացած օրգանական ավելցուկ, ներառյալ կերակրի մնացորդները:
Եթե այս մեթոդն այդքան արդյունավետ է, ապա միայն Գերմանիայում կարող են ստանալ հավելյալ 4 մլն տոննա վառելիք, որը կբավականացնի 2,5մլն բնակարանների և տների էլեկտրամատակարարման համար: