BBC հեռուստաալիքը դիտողներից ստացել է ավելի քան 100 բողոք՝ 2014թ. նոյեմբերի 1-ին «Բժիշկ Ով» սերիալի 8-րդ սեզոնի 11-րդ էպիզոդի հեռարձակումից հետո:
Երկրպագուներին վրդովեցրել է կերպարների քննարկումները անդրշիրիմյան կյանքի մասին՝ գրում է The Hollywood Reporter-ը:
Շաբաթ օրվա սերիան Մեծ Բրիտանիայում դիտել է մոտ 5 մլն մարդ:
Սերիան, որը հարուցել է հեռուստադիտողների դժգոհությունը, կոչվում է «Մուգ ջուր» (Dark Water) և բաժանված է 2 մասի:
Սերիայի եզրափակիչ մասը կցուցադրվի նոյեմբերի 8-ին:






































