Saturday, 20 06 2026
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ

Երբ դիմացինդ վարորդի մակարդակի գեներալ է. քանդակագործ

2013-ին մշակութային քաղաքականության փոփոխության առումով արվեստագետները, մեծ հաշվով, սպասելիքներ չունեն: Քանդակագործ Սահակ Պողոսյանն այն կարծիքին է, որ տարեթվի փոփոխությունն ընդամենը մեկ օրվա տարբերություն է, և հաշվի առնելով մինչ այս իրականացված փոփոխությունները՝ պարզ է դառնում, որ միամտություն կլինի որևէ ակնկալիք ունենալ 2013-ին:

Իշխանական դաշտում այսօր, ըստ նրա, չկան մարդիկ, որոնք ժամանակակից համաշխարհային մշակույթից հասկանան, նրանք հին, սովետական նոմենկլատուրայի ներկայացուցիչներ են, որոնք իներցիայով շարունակում են նույն քաղաքական կուրսը:

Փաստորեն, մշակութային փոփոխությունների ակնկալիքներն ընդդիմությունից էին, քանի որ մարդիկ, որոնք մշակութային որոշակի հասկացություն և պահանջ ունեն, հասկանում են մշակույթից, բոլորը ընդդիմության դաշտում են: Ընդդիմության մեջ է մտավորականության այն խավը, որը մշակույթից ինչ-որ բան է հասկանում, արդիական մշակույթից տեղյակ է, և ակնկալիքը, որ ընդդիմությունը իշխանություն կվերցներ, լավ կլիներ, քանի որ որոշակիորեն տեղեկացված են և որոշակի արժեքային համակարգ ունեն, նրանք կդառնան մշակույթ արտադրող և մշակույթի կրող, փոփոխությունն այդտեղ կարող է լինել, այլապես քաղաքական դաշտում փոփոխություն չի լինում:

Հայաստանը, ըստ Սահակ Պողոսյանի, ինքնըստինքյան քաղաքականություն չգեներացնող տարածք է, և չի կարող պատահել, որ մենք մեր ինքնության քաղաքական գեներացիան ունենանք, մենք ստիպված խաղում ենք ուրիշի քաղաքական խաղերը, բայց մենք կարող են մեր մշակութային ազատությունն ունենալ:

«Մենք միայն ուզում ենք մշակութային հեղափոխություն, որովհետև մշակույթն է ծնում բարոյականություն, իսկ բարոյականությունը հասարակության ամենակարևոր շարժիչ ուժերից մեկն է, երբ բարոյականը չի լինում, ամեն ինչ այսպես է ստացվում:

Այս քաղաքականությունն անբարոյական է, քանի որ այն համակարգին է ծառայում, իսկ դա ինքնին անբարոյականություն է, քանի որ նրանք կոմպրոմիսի են գնում. իմանալով, որ դիմացինդ վարորդի մակարդակի գեներալ է՝ կապիկություն ես անում նրա դիմաց, ստացվում է՝ դու էլ անբարոյականությամբ ես զբաղվում»,- ասաց Սահակ Պողոսյանը:

Իսկ թե ինչու է ուշանում մշակութային հեղափոխությունը, արվեստագետը նշեց, որ մշակութային հեղափոխությունը ուշանում է, քանի որ չեն ձևավորվում կրթական ինստիտուտներ, չեն արխիվացվում պատմություններ, և քանի որ այս ինստիտուտը չի գործում, չի գալիս նոր սերունդ, որը կրթված է նոր արժեհամակարգերով, և դրա համար անընդհատ հինը վերարտադրվում է՝ սկսած կրթական ինստիտուտներից, և մինչև չձևավորվի այն, առաջընթաց չի լինի:

Ըստ Սահակ Պողոսյանի՝ Փոքր խորհրդի միջոցով փորձ արվեց այդ ուղղությամբ, բայց ընդդիմադիր դաշտում էլ չգիտակցվեց դրա անհրաժեշտությունը: «Ընդդիմադիր դաշտի ֆիասկոն կապված է դրա հետ, ընդդիմադիր դաշտում էլ նոր մարդիկ չհայտնվեցին, քաղաքական դաշտը և մշակութայինը ապրում են իրարից զատ, իսկ բոլոր զարգացած երկրներում դրանք փոխկապակցված են»,- նշեց արվեստագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում