Հարյուրավոր ուսանողներ ու մանկավարժներ Մեքսիկայի արևմտյան Գերերո նահանգի շրջկենտրոն Չիլպանսինգո քաղաքում մի քանի պետական հաստատություններ են զավթել՝ ի նշան բողոքի 43 ուսանողների առևանգման դեմ: Ինչպես հայտարարել են ակցիայի մասնակիցները, նրանք նման քայլի են դիմել՝ իշխանություններից պահանջելով իրական արդյունքներ ավելի քան մեկ ամիս առաջ անհետացած երիտասարդների որոնումների գործում: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը:
Ցուցարարները զավթել են Գերերոյի Գերագույն դատարանի շենքը: Նրանք ազատել են կանանց, տարեցներին ու հաշմանդամներին՝ պահելով այնտեղ տղամարդկանց:
Գրավվել է նաև Չիլպանսինգոյի Կոլեգիալ դատարանը: Միաժամանակ ուսուցիչների խումբն արգելափակել է հասանելիությունը դեպի Ակապուլկո առողջարանային քաղաքի դաշնային պալատ: Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ մտադիր են շարունակել ցույցերը, քանի դեռ անհետացած 43 ուսանողները չեն վերադարձել իրենց տները:











































