Հունվարի 4-ի գիշերը լեհ և աֆղան զինվորականների համատեղ ուժերով Աֆղանստանում ձերբակալվել է երկրի արևելյան շրջանում ամենաորոնվող թալիբներից մեկը` Աբդուլ Քաբիրը: Այս մասին հունվարի 6-ին հայտնել է Աֆղանստանում ծառայություն իրականացնող լեհական զինվորական ծառայությունը:
Վտանգավոր ահաբեկիչ Քաբիրն Աֆղանստանի արևելյան շրջաններում գործող և հետախուզման մեջ գտնվող տասը առավել ակտիվ թալիբներից է:
Նա մեղադրվում է խոշտանգումների, փրկագին ստանալու նպատակով մարդկանց առևանգման, բռնությունների և սպանությունների, քաղաքացիների և միջազգային կոալիցիայի զինված ուժերի նկատմամբ հարձակումների, կազմակերպված հանցավորությունների մեջ: Նրա խմբավորումը պատասխանատվություն է կրում առնվազն 6 լեհ զինծառայողների սպանության համար:
Քաբիրը նախկինում աֆղանական և դաշնակիցների ուժերի կողմից տասնյակ գործողությունների թիրախ է եղել, սակայն միշտ նրան հաջողվել է խուսափել ձերբակալությունից:








































