Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչը հայտարարել է, որ ինքը գեյ է: Սկզբում նա Twitter-ում գրել է, որ Լատվիայում պետք է ստեղծել իրավական կարգավորում բոլոր տեսակի զուգընկերային հարաբերությունների համար, և որ ինքը պատրաստ է դրա համար պայքարել:
«Գիտեմ, որ հիմա մեգահիստերիա կսկսվի, սակայն ես հպարտ եմ, որ գեյ եմ»,- գրել է Լատվայի արտգործնախարարը:
Հոկտեմբերին Ռինկևիչն արգելել էր ռուս դերասան Իվան Օխլոբիստինի մուտքը Լատվիա: Դա կապված էր դերասանի ելույթների հետ, որոնք արտգործնախարարը գնահատել էր որպես «էթնիկ ատելության բռնկում»:








































