Thursday, 25 06 2026
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները

Սիրիական ընդդիմադիր Ազգային կոալիցիան մերժել է Ասադի առաջարկած խաղաղության նախաձեռնությունը

Սիրիական ընդդիմադիր Ազգային կոալիցիան (ԱԿ) կիրակի օրը հայտարարել է, որ չի պատրաստվում ընդունել նախագահ Ասադի կողմից առաջարկված հակամարտության կարգավորման նախաձեռնությունը, որը հնչեցվել էր ժողովրդին արված դիմումի ժամանակ, հաղորդում է Reuters գործակալությունը։

ԱԿ-ի ներկայացուցիչ Ուալիդ Բաննին հայտարարել է, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի կողմից, Բրահիմիի մասնակցությամբ, կատարվող բանկցությունները հակամարտության կարգավորման համար չեն ընդունվի, եթե Ասադը չլքի իշխանությունը։

Ասադն այդ ելույթի ժամանակ հայտարարել էր, որ իր կառավարությունը պատրաստ է հակամարտության քաղաքական կարգավորմանը, սակայն նրանք չունեն բանակցություններ անցկացնելու համար գործընկերներ։

Նախագահն ընդդիմադիրներին անվանել է «արևմուտքի խամաճիկներ», նա կոչ է արել դադարեցնել երկրում արյունահեղություններ կատարող գործողությունների արտերկրյա ֆինանսավորումները։ Ըստ Ասադի՝ գրոհայիններից շատերը ազգությամբ սիրիացի չեն։

Նոյեմբերի 11-ին Կատարի Դոհա մայրաքաղաքում մի շարք խմբավորումներ և քաղաքական ուժեր հայտարարել են Սիրիական Ազգային կոալիցիա և հեղափոխական ուժեր ստեղծելու մասին։ Կոալիցիայի շտաբ-բնակարանը գտնվում է Կահիրեում, նրանք իրենց հռչակել են Սիրիայի օրինական իշխանություն և միջազգային հանրությունից դրամական միջոցներ և զենք են խնդրել՝ Ասադի ռեժիմի դեմ պայքարելու համար։

ԱԿ-ին ճանաչել են արևմտյան և արաբական մի քանի երկրներ, որոնց թվում Ֆրանսիան, ՄԹ-ն և ԱՄՆ-ը։ Միաժամանակ սիրիական մի քանի ընդդիմադիր ուժեր հայտարարել են, որ չեն ճանաչում ԱԿ-ի օրինականությունը և չեն ենթարկվում նրան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում