«Ֆիորենտինա»-ի գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան գոհ է իր թիմի մարզավիճակից և հպարտ, որ ակումբը ձեռք է բերել Ջուզեպե Ռոսսիի տրանսֆերը:
«Ռոսսիի իրավունքների ձեռք բերումը շրջադարձային էր մեր ակումբի համար: Ջուզեպեն տաղանդավոր ֆուտբոլիստ է, և մենք վստահ ենք, որ մրցաշրջանի վերջին փուլում նա վերջնականապես կապաքինվի:
Այս տեղափոխությունն ապացուցում է, որ մեր ակումբը հիանալի է աշխատում տրանսֆերային շուկայում: Պետք է նաև նշեմ, որ սաներս վերադարձել են արձակուրդից հիանալի մարզավիճակում և դա նշանակում է, որ նրանք հետևել են մեր աշխատակիցների ցուցումներին»,- Մոնտելայի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:








































