Իտալիայի Ա Սերիայի 2012/13թթ մրցաշրջանի 19-րդ տուրի շրջանակներում «Ուդինեզե»-ն սեփական հարկի տակ 3:0 հաշվով պարտության մատնեց Միլանի «Ինտեր»-ին:
Դաշտի տերերի առաջատար Անտոնիո Դի Նատալեն դուբլի հեղինակ դարձավ: Մեկ անգամ էլ աչքի ընկավ կոլումբիացի հարձակվող Լուիս Մյուրիելը:
Այսպիսով` «Ուդինեզե» – «Ինտեր»` 3:0
1:0 Դի Նատալե (64’), 2:0 Մյուրիել (75’), 3:0 Դի Նատալե (79’)








































