ՕՊԵԿ-ը նավթի գների «թռիչք» է սպասում 2015 թվականի երկրորդ կեսին, հայտարարել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Աբդալա Սալեմ ալ-Բադրին, հաղորդում է TASS-ը։
Այդուհանդերձ, առայժմ ցածր գների վիճակը պահպանվում է, ընդգծել է Ալ-Բադրին։
Կազմակերպության գլխավոր քարտուղարը չի ճշտել, թե, իր կարծիքով, որքանով կարող է աճել գինը։ Նրա կարծիքով՝ նավթի գնի անկումը, որը դիտարկվում է այսօր, շատ առումներով սպեկուլյատիվ բնույթ է կրում։ «Այո, դա սպեկուլյատիվ է։ Մենք պետք է հանդարտվենք»,- ասել է նա։











































