Opera ընկերությունը iPhone-ների համար նախատեսված բջջային բրաուզերի նոր տարբերակում տեսանյութը արագացնող ֆունկցիա է ավելացրել, որը կրճատում է վիդեոյի հետ կապված համացանցային վճարը՝ կրճատելով բուֆերացման ժամանակը:
Այսպիսով, տեսատվյալների ժամանակը կրճատելով՝ Opera Mini 9-ը YouTube-ում և այլ սերվիսներում տեսանյութեր ներբեռնելն ավելի արագ է դարձնում, գրում է hitech.vesti.ru-ն:
Նորվեգացիներն իրենց նոր հավելման մեջ կիրառում են սեփական Rocket Optimizer տեխնոլոգիան, որը հնարավորություն է տալիս տնտեսել բջջային համացանցը:
Opera Mini 9-ը արդեն հասանելի է App Store խանութում:









































