Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները մտադիր է այցելել Հավանայում բուժվող իր ընկերոջը և գործընկերոջը` Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին, հաղորդում է Globovision հեռուստաընկերությունը:
Ֆերնանդեսը նախատեսում է այցելել Չավեսին մյուս շաբաթ`Մեր դել Պլատա նավահանգստում «Լիբերթադ» ճեպընթացին դիմավորելուց անմիջապես հետո: Նա Հավանա կթռչի հունվարի 10-ին, սակայն հանդիպման մանրամասները կախված կլինեն Չավեսի առողջական վիճակից:









































