Daily Star-ը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Սիթի»-ի ու Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին ընկերների հետ հայրենիք՝ Իտալիա վերադառնալու մասին խոսելիս կոնկրետ նշել է նաև «Միլան»-ի անունը:
Հաղորդման համաձայն՝ Մարիոն ընկերներին ասել է, որ շուտով տեղափոխվելու է «Միլան», իսկ իր տրանսֆերային արժեքը կազմելու է 15 միլիոն եվրո:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մարիոն ընկերների հետ զրույցում ասել է, որ հայրենիք է վերադառնում:






































