46-ամյա օլիմպիական 5-ակի չեմպիոնուհի, գերմանուհի Կլաուդիա Պեխշտայնը պատրաստվում է մասնակցել իր մարզական կարիերայի 7-րդ օլիմպիական խաղերին: Այս մասին տեղեկացնում է Olympictalk.nbcsports.com-ը:
Հաջորդ ձմեռային օլիմպիական խաղերը տեղի են ունենալու 2018թ.՝ Փհենյանում: Լեռնադահուկորդուհին այդ ժամանակ կլինի 46 տարեկան:
Նա առաջին անգամ օլիմպիական խաղերի մասնակցել է 1992թ.՝ Ալբերվիլում: Նա օլիմպիական խաղերում վաստակել է 9 մեդալ՝ 5 ոսկե, 2-ական արծաթե և բրոնզե:
Մարզուհին հիասթափված է, որ Սոչիի օլիմպիական խաղերում չի կարողացել մեդալ նվաճել: Եթե Պեխշտայնը մասնակցի իր կարիերայի 7-րդ օլիմպիական խաղերին, դա կլինի ռեկորդային:







































