Նիդեռլանդներում որոշել են խստացնել անօրինական ներգաղթի համար նախատեսված պատիժը: Այժմ օրինախախտներին ոչ միայն կտուգանեն, այլև բանտ կնստեցնեն: Նման որոշում են ընդունել երկրի նախարարները:
Անվտանգության և արդարադատության նախարարության պետքարտուղար Ֆրեդ Թեյվենը կարծում է, որ Նիդեռլանդներում անօրինական բնակվող մարդիկ պետք է հասկանան, որ հանցագործություն են գործում, որի համար պատիժ է նախատեսված:
Նիդեռլանդներում անօրինական բնակվելու առավելագույն տուգանքը 3900 եվրո է կազմում: Եթե օրինախախտն ի վիճակի չէ կամ հրաժարվում է վճարել, հայտնվում է ճաղերի հետևում, գրում է Itar-Tass-ը:





































